Սիայի Some People Have Real Problems ալբոմը 11 տարեկան է

9 Հունվար , 2019

11 տարի առաջ երգչուհի Սիան երգի միջոցով ապացուցեց՝ որոշ մարդիկ ունեն իրական խնդիրներ: 2008 թվականի հենց այս օրը Սիան թողարկել է իր չորրորդ ստուդիկան ալբոմը՝«Some People Have Real Problems» :

1 նկար

Ըստ հեղինակի, անվան ընտրությունն ուղերձ է բոլոր այն մարդկանց, ովքեր բողոքում են իրենց բաժին հասած կյանքից՝ ծանր գրաֆիկից կամ օրինակ սառը սուրճից, այնինչ կան մարդիկ, ովքեր բրնձի գումար չունեն, բայց բացարձակապես չեն տրտնջում: Դժվարությունները հաղթահարելով առավել ուժեղ են դառնում: Գաղափարն ու տաղանդը միանգամից ընդունվեց երկրպագուների կողմից եւ առաջին շաբաթում ալբոմը վաճառվեց ավելի քան 20.000 օրինակով:

close