Beyonce-ն եւ Jay-Z-ն կստանան Vanguard մրցանակ

12 Մարտ , 2019

Մարտի 28-ին Լոս Անջելեսում կայանալիք « GLAAD Media Award 2019» մրցանակաբաշխության ժամանակ Beyonce-ն եւ Jay-Z-ն կստանան Vanguard մրցանակ ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար: Կազմակերպությունը նշել է,որ Beyonce-ն պաշտպանել է նույնասեռականների ամուսնությանը, հակադարձել է Հյուսիսային Կառոլինայի ԼԳԲՏ-ների դեմ օրենիքին: Forming եւ All Night տեսահոլովակներում նկարահանել է համայնքի ներկայացուցիչներին: Ինչ վերաբերում է Jay-Z-ին, ապա ` ռեփերի առաջին մրցանակը չի լինի: Անցյալ տարի GLAAD մրցանակին է արժանացել Smile տեսահոլովակի համար: Իսկ մայիսի 4-ին Նյու Յորքում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ մրցանակի կարժանանա երգչուհի Մադոննան: Հիշեցնենք, որ մինչ այս Vanguard մրցանակի արժանացել են Jennifer Lopez-ը , Cher-ը, Elizabeth Taylor-ը եւ Britney Spears-ը:

6 նկար

close