Լքելով Նևերլենդը

7 Մարտ , 2019

Michael Jackson -ի ընտանիքը «HBO» հեռուստաընկերության դեմ դատական գործ է հարուցել « Leaving Neverland» վավերագրական ֆիլմի պատճառով: Սկանդալային ֆիլմը պատմում է փոփի արքայի ենթադրյալ սեռական ոտնձգությունների մասին: Հերոսների՝ 40-ամյա Ջեյմս Սեյֆչակի և 36-ամյա Ուեյդ Ռոբսոնի, հավաստմամբ իրենք Jackson –ի զոհերն են եղել՝ 11 և 7 տարեկանում: Ֆիլմում անգամ բարձրաձայնվում է,թե Michael-ն ասել է, որ կանանց հետ նրա հարաբերությունները շոուի մի մասն են: Michael Jackson -ի ժառանգները հեղինակներին դատի են տվել, ասելով, որ նրանք խեղաթյուրելով իրողությունը պղծում են Մայքլի անունը: ֆիլմի հեղինակներին իրականությունը չի հետաքրքրել, բացի ֆիլմի 2 հերոսերից, որեւէ այլ մարդու հետ չեն զրուցել, ով ճանաչել է փոփի արքային: Սա լրագրություն չէ, սա փաբեություն է: Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Sundance կինոփառատոնի ժամանակ, որից հետո բազմաթիվ հեռուստաընկերություններ համաձայնություն են ներկայացրել հեռարձակել այն:

3 նկար

close