Demi Lovato-ի նոր դաջվածքը

7 Մարտ , 2019

Demi Lovato-ն եւս մեկով ավելացրել է իր դաջվածքների թիվը: Ցուցամատին արված վարդը երգչուհին վստահել է Լոս Անջելեսի իր հին ընկեր Winter Stone-ին: Demi-ն դաջվածքը որեւէ կերպ չի բնութագրել, այդ գործը թողել է իր սիրելի երկրպագուներին: Հասարակ, միեւնույն ժամանակ շքեղ տեսքով դաջվածքի մեջ ֆաները խորը իմաստ են գտել, ոմանց համար խորհրդանշում է հավասարակշռություն, ոմանց համար էլ այստեղ հույս ու նորի սկիզբ կա: Իսկ ընդհանուր առմամբ նոր դաջվածքը հավանության արժանացավ երգչուհուն սիրողների եւ անգամ չսիրողների կողմից:

2 նկար

close