Վիվա Հայաստան

5 Մարտ , 2019

Գույներ, բարձր երաժշտություն, գեղեցիկ հագուստներ, ու խենթացնող պարեր... Բրազիլական կառնավալն այս տարի մեզ՝ հայերիս, համար առանձնացավ մոտ մեկ ժամ տեւողությամբ Viva Հայաստան հատվածով: Առաջին անգամ ներկայացվեց Հայաստանի մշակույթն ու պատմությունը, մեր երկիրը ներկայացնողների շարքում էր նաեւ երգչուհի Սիբիլը: « Լարվածություն ու անհանգստություն զգացի, երբ ժամը 02:45 էր եւ տրվեց Rosas de Ouro-ի մեկնակը: Շառլ Ազնավուրի եւ Արամ Խաչատրյանի մասին «աշխարհի մյուս ծայրում» լսելիս մեծ հուզմունք զգացի: Երբ արդեն սկսվեց հայական դրոշի, մեքենաների շքերթը ուրախությունս ու հուզմունքս միախառնել էին : Հպարտ էի, որ հայ եմ, հպարտացա իմ ազգի մշակույթով ու պատմությամբ: Երջանիկ զգացի, որ այս հեքիաթային վայրում եմ ու այն եզակիներից եմ, որ Հայաստանն է ներկայացնում »: 65 րոպեում Նոյ նահապետից մինչ այսօրվա Հայաստանը ներկայացվեց տարազներով, եռագույնով և զինանշանով: Պարահանդես-շքերթի ողջ ընթացքում հնչում էր հատուկ այս առիթի համար գրված Վիվա Հայաստան երգը: Երգչուհու խոսքերով բրազիլացիներն այնքան էին ոգեւորվել հայկական ներկայացմամբ, որ ողջ ընթացքում ձայնակցում էին իրենց: Իսկ այս ամենը սկսվել էր 5 ամիս առաջ: Երբ Սիբիլը Բրազիլիայում էր: « Rosas de Ouro կառնավալի կազմակերպիչներն իմանալով, որ հայ երգչուհի է ժամանել, ծննդյան երեկոյի ժամանակ խնդրեցին, որ հայերեն երգեմ, սա էլ առիթ հանդիսացավ, որ Angelina Basilio-ի կողմից Կառնավալի մասնակցության պաշտոնական հրավեր ստանամ: Եւ 5 ամիս շարունակ միայն Կառնավալի մասին էի մտածում, ուզում էի, որ ամեն ինչ իդեալական լիներ »: Սիբիլի վերջին շրջանի գործունեութունը միայն Վիվա Հայաստանով չի սահմանափակվում՝ պատրաստվում է համերգային շրջագայության դեպի Հարավային Ամերիկա եւ Ֆրանսիա: Իսկ նոր երգերի մասին երգչուհին կմտածի շրջագայությունից հետո:

10 նկար

close