Մահացել է Keith Flint-ը

5 Մարտ , 2019

«Ես այստեղ չեմ, որ աշխարհը փոխեմ: Միշտ ցանկացել եմ լավ երաժշտություն գրել ու ցնցող ելույթներ ունենալ… հավատում եմ, որ գոյություն ունեն բարոյական որոշակի կանոններ, որոնց միշտ պետք է հետեւել...»: 49 տարեկանում ինքնասպան է եղել բրիտանական The Prodigy խմբի վոկալիստ Keith Flint-ը: «Metro» թերթը հաղորդում է, որ Keith Flint –ը դեռ մի քանի տարի առաջ էր մտադրվել ինքնասպանություն գործել: Այդ մասին ասել էր 2015 թվականին լրագրող Matt Black-ի հարցազրույցի ժամանակ: «Ես գումար չեմ խնայում: Ամեն ինչ անում եմ միանգամից: Երբ զգամ, որ արդեն ձանձրանում եմ, ինքնասպան կլինեմ ... երդվում եմ՝ սրանք խելացնոր մտքեր չեն,», - ասել է Keith-ը: Սկզբնական շրջանում հանդես էր գալիս որպես The Prodigy խմբի պարող, ապա 1996-ից՝վոկալիստ, երբ խումբը թողարկեց Firestarter հիթը, The Fatofthe Land ալբոմով: Երաժիշտը վերջերս էր վերադարձել դեպի Ավստրալիա շրջագայությունից: Մայիսին նախատեսել էր այցելել Միացյալ Նահանգներ, իսկ 2019 թ. հուլիսին պետք է հանդես գար Մոսկվայի «Park Live» փառատոնում:

1 նկար

close