Սիրուշոն Դուբայում արժանացել DIAFA-ի մրցանակին

11 Փետրվար , 2019

Սիրուշոն Դուբայում արժանացել է DIAFA-ի մրցանակին: Հայաստանը միջազգային այս մրցանակաբաշխությանը մասնակցում էր առաջին անգամ: Մրցանակը ստանալիս երգչուհին կատարել է «Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն» ժողովրդական երգը, դահլիճին հայերեն երգել սովորեցնելով: Սիրուշոն տպավորություններով կիսվել է իր երկրպագուների հետ Instagram-ում հետեւյալ գրառումն անելով. «Երեկ Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխության ժամանակ պատվեցին աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում մեծագույն ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտ ու երաժշտություն...»: Հիշեցնեմ, որ Սիրուշոն մի քանի օր առաջ սկսել էր դեպի Էմիրություններ իր շրջագայությունը, որի ընթացաքում հանդիպել է Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Սեյրան Կարապետյանի, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանի եւ այլոց հետ:

3 նկար

close