Օրլանդո Բլումի և Քեթի Փերիի ընտանիքում համալրում է սպասվում

5 March , 2020

Օրլանդո Բլումի և Քեթի Փերիի ընտանիքում համալրում է սպասվում։ Երգչուհին բավականին օրիգինալ տարբերակով է այս մասին հայտնել երկրպագուներին։ Նա ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ Never Worn White երգի հիման վրա, որտեղ երևում է երգչուհու կլորիկ փորիկը ։ Տեսահոլովակի պրեմիերայից հետո երգչուհին անմիջապես ինստագրամի ուղիղ եթերում խոստովանեց, որ սա իր կյանքում առաջին դեպքն է ,երբ ստիպված է եղել լուրն այսքան երկար գաղտնի պահել երկրպագուներից և հայտնեց ,որ անչափ երջանիկ է։