A & R TOUR-ի և -ի համագործակցության մեկ

27 Նոյեմբեր , 2018

Միջազգային ամենահեղինակավոր տուր օպերատոր Tez Tour-ը 2017 թվականի նոյեմբերի 1-ից կրկին Հայաստանում է: Նոյեմբերի 12-ին A&R Tour-ը՝ Tez Tour-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, նշեց Tez Tour-ի հետ համատեղ աշխատանքի մեկ ամյակը: Մեգերյան Կարպետում հավաքվել էին լավագույն ընկերները, հավատարիմ գործընկերները, ոլորտի ներկայացուցիչներն ու վերջերս ճանաչողական այցով Շարմ Էլ Շեյխ մեկնած մասնակիցները: Երեկոն անցավ ջերմ և անակնկալներով լի մթնոլորտում. տեղի ունեցան խաղարկություններ և մրցանակաբաշխություն: Խաղարկվեց Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան ավիատոմս և 100 $-ի վաուչեր: Ավիատոմսը շահողին Մեգերյան Կարպետը նվիրեց հայկական դիզայնով շարֆ: Մրցանակաբաշխությամբ լավագույն վաճառք ապահոված գործակալը ստացավ մեկ երկտեղանոց սենյակ Շարմ Էլ Շեյխի շքեղ հյուրանոցներից մեկում 7 գիշերակացի համար:

5 նկար

Մեկ տարվա բուռն աշխատանքի շնորհիվ A&R Tour-ը Tez Tour-ի հետ համատեղ հասցրել է գրանցել բազում հաջողություններ, այդ թվում՝ Tez Tour-ի ուղեկցությամբ առաջին ճանաչողական այցը դեպի Շարմ Էլ Շեյխ: Մասնակիցների տպավորությունները թարմ են և դեռ երկար կհիշվեն, իսկ արդեն ամանորին իրականացվելու է չարթերային թռիչքներ դեպի Եգիպտոս՝ Շարմ Էլ Շեյխ A320 հարմարավետ օդանավերով: Երեկոյի ընթացքի մասին կպատմի նաև մեր ֆոտոշարքը

close