Լեոնարդո Դի Կապրիոն մերժել է Կիրկորովին

13 February , 2020

Օսկարի 92-րդ մրցանակաբաշխության մասին խոսվել է , խոսվում է և դեռ կխոսվի: Բայց այսօր մեր պատմությունը նոմինանտների և մրցանակակիրների մասին չէ: մրցանակաբաշխության ժամանակ շատ աստղեր էին հավանաբար իրենց սոցիալական էջերով ուղիղ եթերում, բայց ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովինը ամենաքննարկվածն էր: Ինչով? Հավանաբար չակերտավոր ասած չտեսության պատճառով: Կիրկորովը հիացած և ոգևորված ցույց էր տալիս Օսկարի իր տոմսերը : Ավելի ուշագրավ է , որ նա փորձում էր սելֆիներ անել հոլիվուդյան աստղերի հետ, որոնց հետ մի շարքում էր նստած: Բրեդ Փիթը հաճույքով համաձայնեց սելֆիին, բայց Լեոնարդո Դի Կապրիոն մերժեց, պտտվելով նրան թիկունքով: Հոլիվուդյան աստղերը այս միջադեպի մասին չեն էլ իմանա, բայց Կիրկորովը սա հաստատ չի մոռանա: Չնայած նրա հայտարարությամբ մի օր էլ նա կհայտնվի Օսկարակիրների շարքում, կամ կարժանանա Գրեմիի: Հիշեցնենք, Կիրկորովն արդեն 53 տարեկան է:

1 photo

close