DJ Tiesto-ն ամուսնացել է

25 Սեպտեմբեր , 2019

DJ Tiesto-ն ամուսնացել է մոդել Annika Backes-ի հետ։ Նա ուրախալի լուրը հայտնել է instagram -յան էջի միջոցով, հարսանեկան լուսանկարները հրապարակելով գրել է《Իմ ողջ կյանքի սերը》։ Vogue ամսագրի փոխանցմամբ հարսանեկան խնջույքին հրավիրված են եղել միայն մտերիմներն ու հարազատները՝ շուրջ 80 հյուր։ Զույգը ծանոթացել է 2015 թվականին Նյու Յորքի ռեստորաններից մեկում եւ 2 տարի անց՝ 2017թվականի դեկտեմբերին նշանադրվել է։ ի դեպ ըստ Forbes ամսագրի Tiesto-ն ամենաշատ վարձատրվող դիջեյների առաջին քառյակում է։

9 նկար

close