Brad Pitt<< Վերամիավորմանը լավատեսորեն եմ վերաբերվում>>

18 Սեպտեմբեր , 2019

Brad Pitt-ը հայտնվել է GQ ամսագրի նոր համարի էջերում: Այստեղ բացի 70-ականների ոճով արված լուսանկարներից, կա նաև հարցազրույց մի քանի անձնական թեմաների շուրջ: Ֆոտոսեսիան իրականացվել է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի մերձակայքում գտնվող Սան Գաբրիել հովտում: Վայրը պատահական չէր ընտրված` դերասանը խոստովանել է, որ այստեղ իրեն ավելի ազատ է զգում քան Նյու Յորքում: Իսկ պատճառը` իրեն ամենուր հետեւող պապարացիներն են: Խոսելով Pitt -ի քաշի ակնհայտ նվազեցման մասին, նա ասել է, որ այս ամենը ապահարզանի հետ այնքան էլ կապ չունի: <<Մինչեւ այսօր էլ շարունակում եմ նիհարել: Ինձ նման աստղի համար դա պարտադիր է, ես այլեւս երիտասարդ չեմ, այս կերպ նաեւ գումար եմ խնայում կինոինդուստրիայի համար- իմ կադրերը ֆոտոշոփի քիչ կենթարկեն>>, ասել է դերասանը: Չշրջանցելով բաժանման թեման նշել է, որ ընտանիքն իր համար մշտապես առաջնային տեղում է գտնվում եւ վերամիավորմանը լավատեսորեն է վերաբերվում:

8 նկար

close