Liam Hemsworth-ը Miley Cyrus-ից բաժանման մասին լուրն իմացել է համացանցից:

17 Սեպտեմբեր , 2019

Miley Cyrus-ի եւ Liam Hemsworth-ի հարսանիքից ընդամենը 8 ամիս անց զույգի բաժանումը շոկային էր ոչ միայն նրանց երկրպագուների այլեւ հենց Liam-ի համար: Նա էլ շատերի պես լուրն իմացել է համացանցի միջոցով: Զույգի բաժանման մասին պաշտոնական հայտարարությունը Cyrus-ը հրապարակել է այն օրվանից, երբ մամուլում տարածվեցին Kaitlynn Carter-ի հետ նրա լուսնկարները: Շոկային լուսանկարները տեսնելով Liam -ը փորձել է փրկել ամուսնությունը,քանի որ բաժանմանը բացարձակապես պատրաստ չի եղել: Դերասանի ընկերները պնդում են, որ նա երազում էր «նորմալ ընտանեկան կյանքի» մասին, բայց Miley-ն չկարողացավ մտնել տիկնոջ դերի մեջ ու վերադարձավ իր «վայրի կյանքին»:Մինչդեռ Cyrus-ի համոզմամբ նրանց բաժանման պատճառը եղել է Liam-ի թմրանյութերի ու ալկոհոլի հանդեպ կախվածությունը

6 նկար

close