Michael Jackson-ի թիկնապահը խոսել է փոփի արքայի մահվան իրական պատճառների մասին:

17 Սեպտեմբեր , 2019

Michael Jackson-ի թիկնապահը` Matt Fiddes-ը, խոսել է փոփի արքայի մահվան իրական պատճառների մասին: Fiddes-ը պնդում է, որ մանկապղծության մասին մեղադրանքները նշանակալի դեր են խաղացել Michael -ի մահվան մեջ: Daily Star- ին տված հարցազրույցում Fiddes-ը հայտարարել է, որ 2005 թվականի աղմկահարույց դատից հետո Michael -ի մոտ հոգեկան խանգարումներ են նկատվել: << Jackson-ի առողջական վիճակն արդեն վատ էր, երբ նա դատարան ներկայացավ: Gavin Arvizo-ի հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքներն իրեն հանգիստ չէին տալիս, թեպետ դատարանը Michael -ին արդարացրեց, բայց միեւնույնն է չփրկեց դրությունը՝ սարսափելի սթրես էր երգչի համար>>,-ասել է Matt Fiddes-ը ։ Հիշելով, որ Michael-ը դեպքերից հետո կորցրել էր քունն ու ոչինչ չէր ուտում: Fiddes-ը անդրադառնալով «Leaving Neverland» ֆիլմին, նշել է որ այն ժառանգներից ընդամենը գումար հափշատակելու միջոց է եւ իրականության հետ բնավ կապ չունի:

7 նկար

close