Rihanna-ն հայտարարել է, որ ինքը կդառնա սևամորթ աղջկա մայր

16 Սեպտեմբեր , 2019

Եթե Rihanna-ի մասին լուրեր են շրջանառվում, ապա դրանք հիմնականում պայթեցնում են ողջ համացանցը: Այժմ քննարկման թեման նրա հավանական հղիությունն է: Diamond Ball 2019-ի բարեգործական միջոցառման ընթացքում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Ռիռի-ն հայտարարել է, որ ինքը կդառնա սևամորթ աղջկա մայր: <<Ես սևամորթ կին եմ, որը ծնվել է սևամորթ կնոջից, մայրս նույնպես սեւամորթ կնոջից է ծնվել: Ես նույնպես սևամորթ կին կծնեմ », - ասել է Rihanna-ն: Երեկոյի ընթացքում նրա խոսքերը հղիության միակ ակնարկը չէին: Երգչուհին մարմինն ընդգծող սև զգեստով էր ներկայացել, որը չէր թաքցնում աստղի փոքր-ինչ կլորացված փորիկը: Համացանցում օգտատերերը սկսեցին միաձայն պնդել, որ երգչուհին պատրաստվում է մայր դառնալ: Թեպետ TMZ-ի ինսայդերները խորհուրդ են տվել չշտապել փոփ-աստղին շնորհավորելու հարցում: Այնուամենայնիվ, վերջին մի քանի ամիսների ընթացքում Rihanna-ի հարցազրույցները , միայն հղիության մասին են , Բարբադոսյան գեղեցկուհին հաճախ է ասում որ այժմ մայր դառնալ ավելի շատ է ցանկանում, քան այլ բան: Սպասենք մի քանի ամիս եւ գուցե իրեք շնորհավորենք երգչուհուն;

5 նկար

close