Keira Knightley -ն և James Righton -ը երկրորդ անգամ ծնողներ են դարձել:

16 Սեպտեմբեր , 2019

Keira Knightley -ն և James Righton -ը երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Երեխայի ծննդյան լուրն աստղային զույգը որոշել էր չհանրայնացնել, բայց պապարացիներից գաղտնի պահել հնարավոր չեղավ; Նրանք զույգին նկատել են նորածնի հետ Լոնդոնում զբոսնելիս : Երեխայի սեռը դեռ հայտնի չէ, ամուսինները նրան ամեն կերպ քողարկում են հանրությունից: Keira -ի հղիությունը հայտնի է դարձել մայիս ամսին, երբ ամուսնու հետ ներկայացել էր Chanel J12-ի երեկույթին, որտեղ տեսանելի էր նրա կլորացած փորիկը: Դերասանուհին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ մոր դերն իր համար բավականին բարդ է ու պատասխանատվություն է պահանջում, <<Գիշերները չքնել, չհանգստանալ, բայց երջանիկ լինել`սիրո զորությունը սա է>>.- ասպես է Keira -ն բնութագրել մայրանալու կարեւոր առաքելությունը:

4 նկար

close