Meghan Markle-ը ներկայացրել է իր մոդելավորած առաջին կապսուլային հավաքածուն

13 Սեպտեմբեր , 2019

Կարճատեւ ուղեւորությունից վերադառնալուց հետո Սասեքսի դքսուհի Meghan Markle-ը Լոնդոնում ներկայացրեց իր մոդելավորած առաջին կապսուլային հավաքածուն` Smart Works-ի ցուցադրության ժամանակ: Հատկանշական է, որ երեկոն Meghan-ի համար առաջին պաշտոնական միջոցառումն էր, ծննդաբերությունից հետո: Ցուցադրության լուսանկարներից մի քանիսը դքսուհին հրապարակե է իր Instagram- ի պաշտոնական էջում, եւ գրել <<Ուղիղ մեկ տարի առաջ մենք հրատարակեցինք Hubb Community Kitchen գիրքը, ուրախ եմ խոսել նոր նախաձեռնության մասին, որը կաջակցի կանանց և կօգնի տարբեր համայնքներին աշխատել հանուն ընդհանուր բարիքի>> . ապա հայտարարել է ցուցադրված հագուստների սահմանափակ քանակությամբ վաճառքի մասին:

8 նկար

close