Kim Kardashian-ը խոսել է հիվանդության կանխարգելման մասին

12 Սեպտեմբեր , 2019

«Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի նոր եթերաշրջանը սկսվեց վատ լուրով: Բժիշկները Քիմ Քարդաշյանի մոտ կարմիր գայլախտ են հայտաբերել: Համացանցում լուրը տարածվեց կայծակնային արագությամբ:Միայն օրեր անց Քիմը «Today» հեռուստաշոուի եթերում խոսեց հիվանդության կանխարգելման մասին: << Միայն բժիշկ Ուելեսը գտավ իմ հիվանդության պատճառը: Այժմ ամենը վերահսկողության տակ է: Արդեն դեղորայքային բուժման փուլն եմ անցնում: Մինչ վերջերս ես չէի մտածում, որ կդասվեմ հիվանդ մարդկանց շարքին: Մտքերն անըդհատիմ գլխումս էին ու ինձ հանգիստչէին տալիս: Անգամ, ամենավատի մասն էի մտածում: Դժվարությամբ բայց հաղթահարեցի սթրեսային փուլը>> .-խոստովանել է Քիմը: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ գայլախտի զարգացման հավանականություն կա, բայց բժիշկը խորուրդ է տվել չշտապել կանխատեսումներ անելու հարցում: Նրա կարծիքով ՝ ախտորոշումը դեռ թերի է:Քարդաշյանը նաև հայտարարել է, որ իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում ստանալու համար քննությունների է պատրաստվում:

4 նկար

close