Bilile Eilish-ը ելույթի ժամանակ վնասել է ոտքը

12 Սեպտեմբեր , 2019

17-ամյա երգչուհի Bilile Eilish-ը Milano Rock-ում կայացած համերգի ժամանակ մի լավ վախեցրել է հանդիսատեսին: Հենց առաջին կատարման ժամանակ երգչուհին վնասել է ոտքը: Չնայած այն հանգամանքին, որ սկզբում Bilile-ն ցանկացել է անտեսել ցավն ու շարունակել համերգը, բայց անտանելի ցավի պատճառով հանդիսատեսից ներողություն է խնդրել եւ գնացել կուլիսներ` առաջին օգնություն ստանալու: Բեմում Eilish-ի բացակայության ողջ ընթացքում դահլիճն անընդհատ ծափերով ցույց էր տալիս, որ նրա կողքին է: Հանդիսատեսի սերն ու երգելու մեծ ցանկությունն էլ ոգեշնչել են երգչուհուն, որ նորից բեմ դուրս գա: Եվ վնասված կոճով Eilish-ը կատարել է իր երգացանկից եւս մի քանիսը:

4 նկար

close