Demi Lovato-ն, առանց ֆոտոշոփի, լողազգեստով լուսանկար է հրապարակել

10 Սեպտեմբեր , 2019

Demi Lovato-ն շարունակում է հաճելիորեն զարմացնել իր երկրպագուներին։ Այս անգամ երգչուհին իր վախերից մեկն է հաղթահարում: Demi-ն Instagram-ում առանց ֆոտոշոփի լողազգեստով լուսանկար է հրապարակել եւ անկեղծ գրառում արել, որն էլ մեծ գնահատանքի է արժանացել։ <<Նկարում ցելյուլիտ է, հոգնել եմ մարմնիցս ամաչելուց:Ինչ խեսք, մյուս նկարներս հրապարակելուց առաջ ֆոտոշոփի եմ դիմել, տանել չեմ կարողանում այդ ամենը։Սա այն է, ինչը որ ես ունեմ>>.-գրել է երգչուհին, ավելացնելով, որ կյանքի նոր փուլ է սկսում, եւ այլեւս չի պատրաստվում այլոց սահմանած ստանդարտներով առաջնորդվել։ Խոստովանել է, որ խստագույն պայմաններով սննդակարգին հետեւելու պատճառով իրեն զրկել է անգամ ծննդյան տորթից,փոխարենն օրվա ընթացքում 14 ժամ մարզվել է։ Թեպետ Demi-ն հիացած չէ իր կազմվածքով բայց սիրում է իրեն հենց այդպիսին ու նույնն էլ խորհուրդ է տվել իր անդավաճան երկրպագուներին։

4 նկար

close