Դեպի երգարվեստ Adele-ի վերադարձը կլինի նոյեմբերին

5 Սեպտեմբեր , 2019

Վերջին շրջանում Adele-ի երկրպագուներին անհանգստացնում է երգչուհու արտաքինը, նա հյուծված տեսք ունի ու շատ է նիհարել, ինչը շատերի կարծիքով կապված է Simon Konecki-ի հետ ամուսնալությունից: Երգչուհու ընկերներից մեկը հայտարարել է, որ անհանգստանալու կարիք բնավ չկա`Adele-ն իրեն երջանիկ է զգում, ավելին ` աշխատում է նոր ալբոմի վրա: <<Կարծես թե տարեվերջին Adele-ից նորություն կլսենք: Դեռ անցյալ տարի նա անհնար էր համարում նոր ալբոմի թողարկումը,բայց այն այլեւս սարերի հետեւում չէ: Չմոռանանք, որ Adele-ի համար ստեղծագործելը մաքրագործման ու լիցքաթափվելու թերապիա է: Սպասենք...>>: Ավելի վաղ «People» ամսագիրը, որի նոր համարի շապիկը զարդարել է երգչուհին, հայտնել էր, որ դեպի երգարվեստ Adele-ի վերադարձը կլինի նոյեմբերին:

6 նկար

close