<<Երիտասարդ տարիներին վստահ էի, որ երբ դառնամ 50 տարեկան կարիերաս կավարտեմ>>. Jennifer Lopez

5 Սեպտեմբեր , 2019

Jennifer Lopez-ը դարձել է ES Magazine- ի նոր համարի գլխավոր հերոսը: Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ 50-ամյա երգչուհին ասել է, որ երաժշտական նորություններ դեռ չկան, <<It's My Party>> շրջագայությունից ու <<Hustlers>> ֆիլմի նկարահանումներից հետո , որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 7-ին, գտնվում է հանգստի փուլում: JLo-ն խոստովանել է, որ այս տարիքում աշխատանքային նման ակտիվություն ինքն իրենից չէր սպասում: <<Երիտասարդ տարիներին վստահ էի, որ երբ դառնամ 50 տարեկան կարիերաս կավարտեմ, եւ դա էլ կլինի կյանքիս լավագույն ժամանահատվածը:Բայց տարեցտարի ես ավելի երիտասարդ ու առողջ տեսք եմ ունենում, այս հարցում ինձ օգնում է ընտանիքս>>.-խոստովանել է երգչուհին, ապա ավելացրել, որ նախապատրաստվում է իր եւ Alex Rodriguez-ի հարսանիքին:Քանի որ, իրենք սերում են լատինական ավանդական ընտանիքներից, նրանց համար հարսանիքը կարեւոր նշանակություն ունի, այդ իսկ պատճառով էլ արարողությանը պատրաստվում են մեծ պատասխանատվությամբ;

9 նկար

close