Justin Bieber-ը վերջապես հաղթահարել է ընկճախտը

4 Սեպտեմբեր , 2019

Վերջին շրջանում ,երկարատեւ սթրեսի պատճառով , Justin Bieber-ը ոչ միայն անձնական այլ ստեղծագործական ընկճախտի մեջ էր : Բայց այս ամենը կարծես թե անցյալում է, երգիչն ուրախությամբ կիսվել է իր երկրպագուների հետ, որ վերջապես ամենը հաղթահարել է եւ Hailey Baldwin-ի հետ պատրաստվում են իրենց կյանքի կարեւոր իրադարձությանը` հարսանյաց երկրորդ արարողությանը: Այն տեղի կունենա այս ամսվա վերջին: Իրեն լիարժեք երջանիկ զգալու համար Justin-ը որոշել է հիշել, թե ինչ դժվարությունների միջով է անցել: <<Երբ 13 տարեկան փոքրիկ տղա էի, ծննդավայրս լքեցի աշխարհահռչակ աստղ դառնալու համար:19 տարեկանում սկսեցի թմրանյութ օգտագործել ու դարձա ֆիլմի վատ տղա: Բարեբախտաբար, Աստված օրհնեց ինձ և շրջապատեց այն մարդկանցով, որոնք սիրում են ինձ, ու օգնում են հասկանալ, թե ով եմ ես իրականում>>: Instagram-յան իր էջում գրել է Justin-ն ու ավելացրել , որ այժմ նա ապրում է իր կյանքի լավագույն ժամանակահատվածը: Hailey Baldwin-ի հետ ամուսնությունը իրեն սովորեցրել է լինել պատասխանատու, համբերատար, բարի եւ վստահ սեփական ուժերին: Սթրեսային վիրճակում գտնվող բոլոր մարդկանց երգիչը խորհուրդ է տվել երբեք չհանձնվել ու շարունակել պայքարը, սիրել մարդկանց և չվախենալ համարձակ լինելուց:

9 նկար

close