Ed Sheeran-ը ժամանակավոր կլքի բեմը

2 Սեպտեմբեր , 2019

Ed Sheeran-ը ժամանակավոր կլքի բեմը: Երաժիշտն այս լուրը հայտնել է «Divide» համերգային շրջագայության վերջին ելույթի ժամանակ երկրպագուների հետ ակեղծանալով.«Գուցե ձեզանից շատերը չգիտեն, բայց շուրջ 2 տարի է ինչ, ողջ ուժերս ներդրել եմ այս շրջագայության մեջ: Օրն առավել հուզիչ է կուլիսների հետեւում աշխատող մարդկանց համար, այնպիսի տպավորություն է , որ բաժանվում եմ իմ սիրած աղջկանից, ում հետ երկարատև հարաբերություններ եմ ունեցել: Տարօրինակ է հնչում, բայց երկար շրջագայություն էր: Շնորհակալ եմ բոլորիցդ»: The Sun պարբերականի հավաստմամաբ Sheeran- ը մտադրություն ունի դադարեցնելու նաեւ հաջորդ 2 տարիների նախատեսված շրջագայությունները , եւ ամբողջ ազատ ժամանակը նվիրելու է իր ընտանիքին և կնոջը` Cherry Seaborn-ին, որի հետ ամուսնացել է անցած տարվա դեկտեմբերին: «Divide» տուրի շնորհիվ արտիստը 2 տարվա ընթացքում, հարստացել է 736. 7 միլիոն դոլարով` վաճառելով ավելի քան 8.5 միլիոն տոմս:

5 նկար

close