Selena Gomez-ը եւ Francia Raisa-ն այլեւս չեն շփվում միմյանց հետ

7 Օգոստոս , 2019

Մոտ 2 տարի է անցել, ինչ Selena Gomez-ը երիկամի փախպատվաստման վիրահատությա ենթարկվեց, որի ժամանակ նրա դոնորը մտերիմ ընկերուհին Francia Raisa-ն էր: Վիրահատությունից հետո աղջիկները միասին շատ ժամանակ էին անցկացնում, համատեղ ասուլիսներով հանդես գալիս, ազատ ժամանակը միասին անցկացնում, բայց դեռ անցյալ ամռանից կասկածներ առաջացան, որ նրանք դադարել են շփվել: Համատեղ լուսնկարներ գրեթե չէին հրապարակում եւ ոչ մի պապարացիի չէր հաջողվում նրանց միասին տեսնել: Վերջերս լուրերը հաստատվեցին, որ երբեմնի ընկերուհիներն այլեւս չեն շփվում: Նրանց մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ նրանք անցյալ տարվա հոկտեմբերից չեն տեսնվել եւչեն խոսել: Պատճառը երգչուհու կյանքի բնույթն է եղել: Նա վիրահատությունից կարճ ժամանակ անց սկսել է բարեր այցելել ու իրեն չխնամել, Raisa-ն էլ չի կարողացել հանդուրժել թե Սելենան ինչպես է անտեսում իր առողջությունը եւ դադարեցրել է իրենց հարաբերությունները:

6 նկար

close