Ed Sheeran-ի «Divide» համաշխարհային շրջագայությունը ռեկորդ է սահմանել

5 Օգոստոս , 2019

Բրիտանացի երաժիշտ Ed Sheeran-ի «Divide» համաշխարհային շրջագայությունը երաժշտության պատմության մեջ դարձել է ամենահաջողվածն ու ամենաեկամտաբերը: Տուրի շնորհիվ արտիստը, 2 տարվա ընթացքում, հարստացել է 736.7 միլիոն դոլարով, վաճառել է ավելի քան 8.5 միլիոն տոմս, այս մասին հայտնում է The Guardian-ը: Կարմրահեր սրտակերը գերազանցել է U2 ռոք խմբի ռեկորդը. խումբը երկու տարվա ընթացքում վաստակել է 736,4 միլիոն դոլար և վաճառել 7,3 միլիոն տոմս: «Այսօր Divide շրջագայությունը գերազանցեց U2- ի սահմանած համաշխարհային շրջագայության ռեկորդը: Այժմ այն բոլոր ժամանակների ամենապահանջվածն է: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ: Մնացել է ընդամենը 12 շոու, ես երբեք չեմ մոռանա սա», - գրել է Ed Sheeran-ն իր Instagram- յան էջում

4 նկար

close