Victoria's Secret-ի ցուցադրությունը հնարավոր է որ չեղարկվի:

2 Օգոստոս , 2019

Նորաձեւության աշխարհի ամենասպասված շոուի` Victoria's Secret-ի, 2019 թվականի ցուցադրությունը հնարավոր է որ չեղարկվի: Այս մասինThe Daily Telegraph-ին ասել է ցուցադրության հրեշտակ Իրնա Շեյքը.<<Ցավոք, այս տարին կանցնի առանց Victoria's Secret-ի ցուցադրության: Բավականին անսովոր է, քանի որ ամեն տարի այս շրջանում արդեն սկսվում էր շոուի նախապատրաստական աշխատանքները: Վստահ եմ, որ իրավիճակը հետագայում կփոխվի, եւ շոուն կկայանա, քանի որ դա աշխարհի լավագույն ցուցադրությունն է »: Կազմակերպիչները դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել: Միայն հաստատված է, որ շոուն հեռուստատեսությամբ չի ցուցադրվի, քանի որ մարքեթինգի տնօրեն Էդ Ռազեկն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք ոգեւորված չեն տրանսգենդերներին ու plus-size-ի մոդելներին տեսնել շուոի ժամանակ: Նման պատասխանատու հայտարարությունից հետո կանանց բաղոքի ակցիաներից հետո plus-size-ի մոդելների հարցը վերանայվեց:

7 նկար

close