Justin Bieber-ի հագուստը Jonas Brothers խմբի լուսանկարով

29 Հուլիս , 2019

Justin Bieber-ն ու Hailey Baldwin-ն այն զույգերից են, որոնք հանրությանը մշտապես իրենց մասին խոսելու առիթներ են տալիս: Եթե իրենց թեթեւ վիճաբանությունները, խանդի դրսեւորումներն ու ռոմանտիկ սիրո խոստովանություններ չկան, ապա այլ աստղերին աջակցելու նրանց քայլերը մշտապես ոգեւորում են ֆաներին: Զույգի հերթական զբոսանքի ժամանակ պապարացիների աչքից չի վրիպել Jonas Brothers խմբի լուսանկարով Jus-ի հագուստը: Այս քայլն անպատասխան չի մնացել խմբի կողմից` Nick Jonas-ը նկարը հրապարակելով իր Instagram-յան էջում, գրել է «Նա է կրում»: Աստղերի նմանատիպ քայլն էլ երկրպագուներին շատ է ոգեւորել, նրանց համար ուրախալի փաստ է, որ երգիչները միմյանց հետ լավ հարաբերությունների մեջ են:

3 նկար

close