Anne Hathaway-ը երկրորդ անգամ մայրիկ կդառնա

25 Հուլիս , 2019

Anne Hathaway-ի երկրպագուներն ուրախանալու մի քանի առիթ ունեն, բացի այն որ Հոլլիվուդի Փառուղղում վերջերս բացվեց դեասանուհու անվան աստղը, նաեւ հայտնի դարձավ, որ Anne-ն երկրորդ անգամ մայրիկ կդառնա: Այս մասին դերասանուհին հայտնել է իր ինսթագրամյան էջի միջոցով, այս լուսանկարը հրապարակելով գրել է.<< Սա ֆիլմից չէ: Եթե հումորը մի կողմ թողնենք, ապա ուզում եմ բոլորին հայտնել, որ իմ ոչ մի հղիություն հեշտ չի անցել>>:Նկարին նայելով կարելի է եզրակացնել, որ Anne -ն գտնվում է հղիության վերջին շրջանում: Թե ե ՞րբ կծնվի երեխան եւ ի ՞նչ խնդիրների միջով է անցել դրասանուհին, Anne -ն ու իր պաշտոնական ներկայացուցիչները ինտրիգն ու հետաքրքրությունը պահպանելով լռում են:

5 նկար

close