Ed Sheeran-ի «No. 6 Collaborations Project» ալբոմը հաջողութույններ է գրանցում:

22 Հուլիս , 2019

Էդ Շիրանի «No. 6 Collaborations Project» ալբոմը, որի ռելիզի տեղի ունեցավ հուլիսի 12-ին, կարճ ժամանակահատվածում ռեկորդային հաջողությունների է հասել: Spotify-ում ալբոմի լսումների թիվը հասել է 69 միլիոնի,այս հարթակում ամենապահանջված ալբոմն է դարձել: Նման ցուցանիշով Շիրանը գերազանցել է իր իսկ սահմանած ռեկորդը`«Divide» ալբոմը գրանցել էր 56 միլիոն լսում: «No. 6»-ը գլխավորում է նաեւ ամերիկյան «Billboard 200»: Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 173.000 օրինակով: Նշեմ, որ ալբոմը բաղկացած է 15 սինգլից, այստեղ հմնականում զուգերգեր են Ջասթին Բիբերի, Քարդի Բիի, Թրեւիս Սքոթի, Բրունո Մարսի եւ այլոց հետ:

3 նկար

close