Մոնիկա Բելլուչին ծերանալուց չվախենալու եւ ազատության մասին

22 Հուլիս , 2019

Իսպանական Elle ամսագրի օգոստոսյան համարի գլխավոր դեմքը Մոնիկա Բելլուչին է: Ամսագրի խմբագրակազմը դերասանուհուն նման պատվի արժանացնելը բացատրում է հետեւյա կերպ. « Ո՞վ կարող է տարբեր ու բարդ դերեր մարմնավորել, որոնք հետագայում կմտնեն կինոյի պատմության մեջ: Ո՞վ ունի հավերժական գեղեցկություն: Ո՞վ կարող է ստանալ հեղինակավոր մրցանակներ եւ մնալ պարզ ու հասարակ. միայն նա` կանացիության մարմնացում Մոնիկա Բելլուչին»: Համագործակցությունը միայն շատերին խելաքահան անող լուսանկարներով չի սահմանափակվել, այստեղ դերասանուհին խոսել է ծերանալուց չվախենալու եւ ազատության մասին: « Տարիներից վախենալ պետք չէ, դա միայն նշանակում է, որ դու ապրում ես, Իտալիայում գեղեցկություն է համարվում տարիքը , իսկ ահա Ֆրանսիայում կանացիությունը մեծ էներգիայի հետ են կապում, այստեղ ծերությունը չեն սիրում: Բայց պետք է հասկանալ, որ սեքսուալությունն ու կանացիությունը տարիքի մեջ չէ, միայն ազատ լինելով կարող ես հասնել դրան»: Դերասանուհու խոսքով ինքը մշտապես ազատ է եղել, առանց սահմանափակումների, անգամ մի քիչ էլ վայրի, ինչն էլ իր հաջողության գրավականն է համարում: Բոլորին է խորհուրդ տալիս լինել ազատ, անկեղծ սեփական անձի հանդեպ ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը:

8 նկար

close