Հրապարակվել են Ամերիկյան հեռուստատեսային ամենամյա «Էմմի» մրցանակաբաշխության նոմինանտների ցանկը

18 Հուլիս , 2019

Հրապարակվել են Ամերիկյան հեռուստատեսային ամենամյա «Էմմի» մրցանակաբաշխության նոմինանտների ցանկը:Այս տարի լավագույնի տիտղոսների համար պայքարելու են հիմնականում«Քարտերի տուն», «Իրական դետեկտիվ», «Սա մենք ենք», «Գահերի խաղը » եւ այլ հեռուստասերիալները: Ամենամյա 71-րդ միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Microsoft Theater-ում: HBO-ի «Գահերի խաղը » սերիալը նոմինացված է ավելի քան 32 անգամ, սա մրցանակաբաշխության պատմության մեջ եզակի դեպք է: Նմանատիպ ռեկորդային ցուցանիշ գրանցվել էր նաեւ 1994 թվականին, «Նյու Յորքի ոստիկանությունը» սերիալը նոմինացված էր 27 անգամ: Հիշեցնեմ, որ անցյալ տարի մրցանակաբաշխության Լավագույն դրամատիկ սերիալ անվանակարգին արժանացել էր հենց «Գահերի խաղը »:

6 նկար

close