Պապարացիական լուսանկարներ. Իրինա Շեյքը նոր սիրեցյալ ունի

18 Հուլիս , 2019

Մինչ Իրինա Շեյքի երկրպագուներն իր եւ Բրեդլի Քուփերի բաժանման մեջ մեղադրում են Լեդի Գագային, սուպերմոդելը սկսում է իր կյանքը դասավորել: Պապարացիները նրան եւ մի անծանոթի լուսանկարել են գրկախառնվելիս: Այսքանն էլ առիթ է հանդիսացել, որ արդեն արեւմտյան լրատվամիջոցներում սկսեն խոսել, որ Շեյքն արդեն մոռացել է Քուփերին, եւ կարծես թե նոր սիրեցյալ ունի:Պարզվում է, որ անծանոթը բրիտանական Vogue-ի կրեատիվ տնօրեն Ալեք Մաքսվելն է: Նրանք միասին են թե ՞ ոչ.. դեռ վաղ է ենթադրություններ անել, բայց որ սուպերմոդելը Vogue ամսագրի աշխատակազմի հետ նաեւ ակտիվ գործնական կապերի մեջ է դա փաստ է:Նա եւ Ադիրանա Լիման զարդարել են իսպանական Vogue ամսագրի օգոստոսյան համարի շապիկը: Սուպերմոդելների միանման վարսահարդարման ու դիմահարդարման շնորհիվ կարելի է կարծել թե քույրեր են: Հենց այս նմանությունն էլ ամսագրի այս համարի հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջացրել:

8 նկար

close