Մադոննային մեղադրում են ռասիզմի մեջ

18 Հուլիս , 2019

Մինչ Մադոննան զբաղված է իր Madame X ալբոմի սինգլերի հրապարակմամբ, որտեղ կրոնական ու հասարակական որոշակի հարցեր է բարձրաձայնում, համացանցում երգչուհու անվան շուրջ նոր սկանդալ է հասունանում: Այս անգամ նրան մեղադրում են ռասիզմի մեջ: Փոփի թագուհին իր երկվորյակների` Ստելլայի եւ էսթերի,հումորային այս լուսանկարնեն էր հրապարակել: Բայց օգտատերերի կողմից այն չընդունվեց:Պատճառը մեկն է. «Սպիտակամորթ մարդիկ ծիծաղում են սեւամորթների վրա ձմերուկ սիրելու համար, այդպես է եղել ստրկատիրական ժամանակաշրջանում: Ես վստահ եմ, որ Մադոննան տեղյակ է այդ մասին: Նա սպիտակամորթ կին է, դաստիարակում է սեւամորթ երեխաների եւ պարտավոր է պատասխանատու լինեն իր յուրաքանչյուր քայլերի համար». գրել է օգտատերերից մեկը: Համացանցում նմանատիպ արձագանքները շատ եղան, ինչի պատճառով երգչուհին ստիպված եղավ հեռացնել լուսանկարները:

6 նկար

close