Kylie Jenner. « Մինչ հաջողության հասնելը բազմաթիվ ընկերներ եմ կորցրել»

17 Հուլիս , 2019

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Kylie Jenner-ը, թեպետ բավականին ակտիվ է համացանցում և հաճախ է համարձակ լուսանկարներ հրապարակում, հազվադեպ է անկեղծանում իր անձնականի մասին: Նրա դեպքում բացառություններ նույնպես կան, օրեր առաջ նա որոշել էր ինքն իրեն ներկայացնել այն կողմից, որը հիմնականում քողարկում է: Պարզվում է` մինչ հաջողության հասնելը նա բազմաթիվ ընկերներ է կորցրել եւ անընդհատ տագնապի մեջ է ապրել, ինչն էլ հաղթահարել է միայն դստեր` Սթորմիի, ծնունդից հետո: «Իմ ամբողջ գիտակից կյանքի ընթացքում ես պայքարել եմ իմաստություն ու խաղաղություն գտնելու համար: Առաջին դաջվածքս եղավ իմաստություն բառը, որ ամեն օր հիշեմ թե որքան կարեւոր է այն պահպանելը: Հաճախ պարզապես ուզում եմ կիսվել, խոսել մտերիմ որեւէ մեկի հետ, բայց շատերն ինձ այլ կերպ էին ընդունում: Իմ կյանքը կատարյալ չէ, այն ինչը դուք տեսքում ենք միայն մակերեսն է». ասել է Kylie -ն, ապա իր հետեւորդներին խորհուրդ տվել ապրել միայն սիրո եւ համերաշխության մեջ: Վստահ լինելով, որ յուրաքանչյուրն այս կյանքում մեծ առաքելություն ունի կատարելու:

4 նկար

close