Elvis Presley-ի կերպարը կմարմնավորի Austin Butler-ը:

17 Հուլիս , 2019

Elvis Presley-ի մասին նոր ֆիլմ կնկարահանվի, որտեղ ռոքնռոլի լեգենդի կերպարը կմարմնավորի Austin Butler-ը: Ռեժիսորը Baz Luhrmann-ն է, որը նաեւ սցենարի հեղինակներից մեկն է: Իր խոսքով դերասանի ընտրությունը հեշտ չի եղել: Ավելի վաղ քննարկվել էին նաեւ G-Easy-ի, Harry Styles-ի թեկնածությունները: « Ես հասկանում էի, որ չեմ կարող ֆիլմը նկարահանել, եթե չգտնեի այն մարդուն, որը հանդիսատեսին համոզիչ կփոխանցեր Elvis -ի իրական կերպարը, բացի ձայնից ու շարժումներից ցուցադրեր նաև արտիստի ներաշխարհը: Austin-ի ֆիլմերը նայելիս, հասկացա, որ հենց նա կարող է կերտել ամենահայտնի երաժիշտներից մեկի կերպարը». ասել է Baz Luhrmann-ը: Դեռ անանուն ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2020 թականին:

3 նկար

close