Մայլի Սայրուս . «Չեմ պատրաատվում մնան հասարակության մեջ երեխա ունենալ»

16 Հուլիս , 2019

Մայլի Սայրուսը «ELLE» ամսագրի նոր համարի շապիկին է, երգչուհին այստեղ խոսել է իր եւ Լիամ Հեմսվորթի հարաբերությունների մասն եւ թե ինչու չի պատրաստվում մայրանալ։ Նշեմ, որ զույգն ամուսնացել է 2018 թվականին եւ բավականին բարդ ու խճճված ճանապարհ անցնելուց հետո միայն պաշտոնապես ամուսնացավ: 2012 թվականից միմյանց հաջորդող բաժանություններն ու միացումները երգչուհին առանձնահատուկ կապ է համարում։ 《Մեր հարաբերությունները շատ բարդ են ու ժամանակակից: Վստահ եմ, որ այն շատերը չեն հասկանա》. ասել է երգչուհին, ապա ավելացրել, որ իրեն բացարձակապես դուր չի գալիս, թե հասարակությունն ինչպես է վարվում կանաց հետ ու ինչ ակնկալիքներ ունի նրանցից։ 《Մեզանից պահամջում են, որ սերունդ տանք մարդկությունը շարունակելու համար։Օրինակ ես. չեմ պատրաատվում մնան հասարակության մեջ երեխա ունենալ:Թող ինձ համարեն անսիրտ ու անհոգի վհուկ, բայց երբ մարդիկ կսկսեն հարգել ու հոգ տանել բնության հանդեպ, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել երեխաներ ունենալու մասին》։ Մայլին կնոջը համեմատել է բնության հետ ասելով, որ մարդիկ 2-ից էլ անընդհատ վերցնում ու պահանջում են, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս։

4 նկար

close