007 գործակալի կերպարով հանդես կգա Lashana Lynch-ը

16 Հուլիս , 2019

Այն բանից հետո, երբ Daniel Craig-ը հայտարարեց, որ ինքն այլեւս հանդես չի գա 007 գործակալի կերպարով, համացանցում սկսվեց կանխագուշակումը, թե շուտով ում կտեսնենք ամերիկյան գաղտնի գործակալի դերում: Եվ վերջին շրջանում հավանական միակ թեկնածուն Idris Elba-ն էր: Ֆիլմասերները համակերպվել էին այն մտքի հետ, որ այսուհետ նրան են տեսնելու Ջեյմս Բոնդի նոր ֆիլմում: Բայց կինոինդուստրիան բոլորի համար մեծ անակնկալ է պատրաստել: Daily Mai-ի փոխամցմամբ նոր գործակալը, ավելի ճիշտ գործակալուհ կլինի Lashana Lynch-ը, ով առավել հայտնի է Կապիտան Մարվել ֆիլմից: « Բոնդն-առաջվա Բոնդն է, բայց որպես 007 գործակալ նրան փոխարինել է մի հրաշալի կին » ասված է հրապարակման մեջ: Ֆիլմաշարի 25-րդ մասը Shatterhand, անունն ունի, այս պահին նկարահանումներն ընթանում են Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում: Craig-ին կտեսնենք նոր ֆիլմում, բայց ոչ որպես գլխավոր դերասան,նա պարզապես իր լիազորությունները կկատարի: Պրեմիերան նախատեսված է 2020 թվականի գարնանը:

5 նկար

close