Irina Shayk-ն իր եւ Bradley Cooper-ի ամուսնալուծության պատճառի մասին

12 Հուլիս , 2019

Մայիսի վերջին լուրեր տարածվեցին, որ հոլլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը Irina Shayk-ն ու Bradley Cooper-ը բաժանվել են։ Լրատվամիջոցների մեծ մասը մեղադրեց Lady Gaga-ին, The Sun-ը զույգի բաժանման եւս մեկ պատճառ է գտել` Bradley Cooper-ի մայրը, որը մշտապես փորձում է դերասանին իր հսկողության տակ պահել ու շատ է միջամտում Bradley-ի անձնական կյանքին: Բայց մինչ այս Shayk-ն ու Cooper-ը դեռ չեն բարձրաձայնել բաժանման իրական պատճառը: Օրեր առաջ Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցի ժամանակ սուպերմոդելը տողատակով է խոսել ամուսնալուծության պատճառի մասին, առանց որեւէ անուն բարձրաձայնելու.《Կարծում եմ, որ մարդիկ հենց այնպես են չեն ստեղծվել, եթե դու չես կարող ստանալ այն ինչն այդքան շատ ես ուզում, պետք է հաղթահարես բոլոր խոչնդոտները, որոնք խանգարում են լիարժեք երջանիկ լինել»: Shayk-ը նաեւ հավելել է, որ հավատում է իրական սիրո գոյությանն ու ամուր կապերով հիմնված ընտանեկան հարաբերությոններին

7 նկար

close