Ինձ գեղեցիկ կին չեմ համարել. Lady Gaga

11 Հուլիս , 2019

Վերջերս Lady Gaga-ն հաճախ է անկեղծ հարցազրույցներով հանդես գալիս, դրանցից մեկի ժամանակ էլ պատմել է թե ինչպես է Stefani Germanotta-ից դարձել Lady Gaga: Պազվում է իր համար էպոտաժային կերպար է ստեղծել կոմպլեքսներից խուսափելու համար: Երգչուհին երբեւէ իրեն գեղեցիկ կին չի համարել եւ միակ լուծումը փոխակերպումն է եղել: «Միայն դիմահարդարման շնորհիվ եմ ինձ քիչ թե շատ գեղեցիկ համարում: Այդ պատճառով էլ ստեղծեցի Lady Gaga-ին` իմ սուպերհերոսուհուն, ում շնորհիվ հայելու մեջ նայելով հասկանում եմ, թե ով եմ ես իրականում: Այսպես գտա իմ քողարկված քաջությունը, որի մասին ես նույնիսկ չգիտեի». ասել է երգչուհին, հավելելով, որ կերպարանափոխվելով է միայն կարողացել հաղթահարել իր կոմպլեքսներն ու հասել մեծ հաջողությունների:

6 նկար

close