Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող աստղերի անունները

11 Հուլիս , 2019

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է այս տարվա ընթացքում ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշային աղյուսակը: Լավագույն հնգյակը 110 միլիոն դոլարով բացում է կարմրահեր Ed Sheeran-ը, համաշխարհային շրջագայության շնորհիվ երգչի եկամուտները կտրուկ ավելացան:Նմանատիպ հաջողություն է սպասվում նաեւ No.6 Collaborations Project 4-րդ ալբոմից, որը հագեցած է դուետնրով: 4-րդ հորիզոնականը զբաղեցնոմ է ֆուտբոլային աստղ Lionel Messi-ն: Նա միայն Բարսելոնա ֆուտբոլային ակումից վաստակել է 127 միլիոն դոլար: Ցանկի 3-րդ հորիզոնականում է ռեփեր Kanye West -ը: Ըստ Forbes-ի, վերջին 12 ամիսներին Yeezy կոշիկների վաճառքից ռեփերը հարստացել է 150 միլիոն դոլարով: Նրա կինը` Kim Kardashian -ը նույնպես ամսագրի հրապարակած ցուցակի 26-րդ հորիզոնականում է: 2-րդ հորիզոնականում է Kim-ի կրտսեր քույր Kylie Jenner -ը: 2018 թվականին 21-ամյա թոփ մոդելը Kylie Cosmetics ապրանքանիշի վաճառքից ստացել է 170 միլոն դոլար: Բացի այդ նրա ընդհանուր եկամուտը գնահատվում է մեկ միլարդ դոլար, ինչով էլ Kylie -ն համարվում էաշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը: Իսկ այս տարի ամենաշատ գումար վաստակած արտիստը Taylor Swift -ն է: 29-ամյա երգչուհին վաստակել է 185մլն դոլար: Նման ցուցանիշի հասել է համաշխարհային շրջագայության և Reputation ալբոմի շնորհիվ:

4 նկար

close