Ամերիկյան Vogue ամսագրի եւ Արիանա Գրանդեի նոր համագործակցությունը

10 Հուլիս , 2019

Ամերիկյան Vogue ամսագրի օգոստոսյան համարի շապիկին Արիանա Գրանդեն է իր շան` Տուլուզի հետ: Ամսագրի էջերում կտեսնենք նաեւ Գրանդեին մայրիկի եւ տատիկի հետ: Երգչուհին պատմել է իր կարիերայի եւ անձնական կյանքի մասին: Հերթական համագործակցությունը մի քանի լուսանկարով եւ հարցազրույցով չի սահմանափակվել. Ամսագրի ինսթագրամյան էջում հայտնվել է Արիանայի « In My Head» նոր տեսահոլովակը, որը հատուկ Vogue-ի համար է նկարվել: Տեսահոլովակում հատուկ շեշտված են Արիաննայի ոճն ընդգծող դետալները: «Օգստոսյան համարի աստղն Արիանա Գրանդեն է - համաշխարհային հռչակ ունեցող փոփ- աստղ, որն իր հոգուց բխող երաժշտության շնորհիվ լսողին հնարավորություն է տալիս զգալու ու հասկանալու իր մտքերը». ասված է ամսագրի ինսթագրամյան հրապարակման մեջ:

3 նկար

close