Ումա Թուրմանի դուստրը քննարկումների կիզակետում

10 Հուլիս , 2019

Վերջերս տեղի ունեցավ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 3-րդ սեզոնի պրեմիերան. շատերի ուշադրության կենտրոնում է սերիալի նոր աստղը` Ումա Թուրմանի 20 ամյա դուստր Մայան, որը վաճառողուհու կերպար է մարմնավորում: Համացանցում միանգամից դժգոհության ալիք բարձրացավ, որ աղջիկը օգտվում է իր ծնողների հայտնիության փաստից ու իր համար կարիերայի հեշտ ուղի հարթում: Նման կարծիքներից հետո չուշացավ աղջկա պատասխանը: «Երբեւէ չեմ բարձրաձայնել, որ ծնողներս հայտնի են, նրանք մշտապես կողքիս են եղել, սատարել են ինձ ամեն հարցում , բայց չեն օգտագործել իրենց կապերը, նրանք ինձ ինքնուրույնություն են սովորեցրել, իսկ դերասանի ուղին ինքս եմ ընտրել եւ այն կյանքում ամենից շատն եմ սիրում: Ի դեպ ծնողներս սիրում են «Տարօրինակ դեպքեր» սերիալը, դա ինձ շատ է ոգեւորում»: Սա 20-ամյա աղջկա առաջին փորձը չի կինոմատոգրաֆիայի ասպարեզում, նա նկարահանվել է նաեւ « Փոքրիկ կանայք »մինի սերիալում:

8 նկար

close