Հրապարակվել է Մուլանի առաջին թրեյլերը

8 Հուլիս , 2019

Disney-ը շարունակում է մուլտֆիլմերը ֆիլմի տեսքով հանձնել հեռուստադիտողների դատին: Ամենաքննարկվածներից ու սպասվածներից է Մուլանը: Ֆիլմի առաջին թրեյլերն արդեն հասանելի է, եւ YouTube-յան պրեմիերայից հետո 1 օրում 6 միլիոնից ավելի դիտում է հավաքել: Բայց օգտատերերն այնքան էլ գոհ չեն թրեյլերից, այստեղ չկար մուլտֆիլմից հայտնի Մուշուն` վիշապիկը: Մուլանի կերպարը մարմնավորել է չինացի դերասանուհի Լյու Յուֆեյը, ֆիլմում կտեսնենք նաեւ մարտաֆիլմերի աստղ Ջեթ Լիին: Ռեժիսորը Նիքի Կարոն է: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է 2020 թվականի մարտի վերջին:

3 նկար

close