Johnny Depp-ն ու Amber Heard-ը չեն կարողանում պարզել իրենց հարաբերութոյւնները

4 Հուլիս , 2019

Johnny Depp-ն ու Amber Heard-ը այդպես էլ չեն կարողանում պարզել իրենց հարաբերութոյւնները: 2016 թվականին զույգը բաժանվել է մոտ մեկ տարի տեւած ամուսնությունից հետո: Եւ մինչեւ այսօր նախկին ամուսինները շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել: Amber-ը Depp-ին մեղադրում է բռնության,ալկոհոլի չարաշահման մեջ ,եւ դատարանի միջոցով միլիոնավոր դոլարների փոխհատուցում պահանջում: Բայց թեմաները միայն այսքանը չեն՝ դավաճանություն կամ խանդ, որն ունի James Franco անունը: Johnny Depp-ի փաստաբանը ցուցմունք տալու համար դատարան է հրավիրել դերասան James Franco-ին: DailyMail-ի փախանցմամբ, Franco-ն դատարան է հրավիրվել, երբ պարզ է դարձել, որ Depp-ի Լոս Անջելեսյան տան տեսախցիկը ֆիքսել է Franco-ին: Տեսախցիկի ձայնագրությունն անհրաժեշտ էր պարզելու համար, թե հանդիպման նախորդ օրը , երբ կասկածներ կային, որ Depp-ը հարվածել է կնոջը, նրա դեմքին կային կապտուկներ թե՞ ոչ: Սակայն այն ի հայտ բերեց գործի նոր հանգամանք, այն է, կնոջ ենթադրյալ դավաճանությունը…խառը պատմություն է…

5 նկար

close