Cardi B-ին չի հաջողվել «okurr» բառի համար արտոնագիր ստանալ:

4 Հուլիս , 2019

Cardi B-ին չի հաջողվել «okurr» բառի համար արտոնագիր ստանալ: Ռեփերը դիմել է Միացյալ Նահանգների արտոնագրերի տրամադրման եւ ապրանքանիշերի հաստատման գրասենյակ, որպեսզի ձեռք բերի բառի հեղինակային իրավունքն ու արտոնագիրը, վստահ լինելով, որ բառն ինքն է ստեղծել, իսկ գրասենյակն էլ մերժել է Cardi-ի դիմումը. հաստատելով,որ «okurr»-ը սովորական արտահայտություն է, որը մարդիկ հաճախ են օգտագործում հաղորդագրությունների մեջ` որեւէ թեմայի շուրջ համաձայնության գալու կամ պարզապես տրամադրություն փոխանցելու համար: Ու բացի դրանից , Cardi-ն չի , որ առաջինն է օգտագործել այդ բառը: 2007 թվականին նկարահանված «Օրենքով շիկահերը» մյուզիքլի ժամանակ դերասանուհի Laura Bell Bundy-ի, եւ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հերոսների շուրթերից հաճախ կարելի էր լսել «okurr» -ը: Այսքանից հետո վստահաբար կարելի է ասել, որ Cardi-ն միայն համարվում է «okurr»-ը հաճախ օգտագործող մարդկանցից մեկը:

4 նկար

close