«Չեմ ուզում, որ ֆիլմի գլխավոր դերն իմը լինի».Brad Pitt

4 Հուլիս , 2019

Brad Pitt-ը GQ ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել է, թե ինչու է սկսել հազվադեպ նկարվել ֆիլմերում: Պարզվում է` վերջին շրջանում դերասանին ավելի շատ դուր է գալիս լինել տեսախցիկի հակառակ կողմում՝ հանդես գալով որպես պրոդյուսեր: «Կարծում եմ, որ դերասանական խաղն ավելի համապատասխան է երիտասարդներին: Մենք շրջապատված ենք տաղանդավոր մարդկանցով, որոնք կինեմատոգրաֆին նոր ձեռագիր կտան: Հարցը նրանում չէ, որ հետաքրքիր սցենարներ չկան, վերջին շրջանում շատ գործերի հետ եմ ծանոթացել, մեկը մյուսից լավն են, բայց էլ չեմ ուզում, որ ֆիլմի գլխավոր դերն իմը լինի». ասել է դերասանը, հավելելով, որ արդեն ժամանակն է հնարավորություն երիտասարդ սցենարիստներին, ռեժիսորներին եւ դերասաններին, որոնք կկարողանան ցույց տալ իրենց տաղանդը:

4 նկար

close