Taylor Swift-ի երաժշտական կարիերան կասկածի տակ է

3 Հուլիս , 2019

Շոու-բիզնեսում մեծ սկանդալ է հասունացել, որը կասկածի տակ է դրել Taylor Swift-ի երաժշտական կարիերան։ Scooter Braun-ին պատկանող Ithaca ընկերությունը 300 միլիոն դոլարով գնել է Scott Borkett-ին պատկանող Big Machine Records լեյբլը, որի հետ աշխատում էր Taylor Swift-ն ու ու արդեն հասցրել էր 6 ալբոմ թողարկել: Մինչ այս Big Machine Records-ին պատկանող բոլոր աշխատանքների հեղինակային իրավունքներն անցան Ithaca ընկերությանը: Taylor-ը հրապարակքվ մեղաղրեց Scooter-ին.《Գիտեի, որ նա գնել է իմ երգերը։ Միակ բանը, որ կարող եմ մտածել դա այն է, որ երկար տարիներ մանիպուլացիայի ու ճնշման եմ ենթարկվել: Դրա վառ օրինակն , է երբ Kim Kardashian-ն անօրինական ձայնագրված հեռախոսային զրույցը հրապարակեց ու համացանցում Scooter -ի հետ ծաղրեցին ինձ : Տարիներ շարունակ Scott -ին խնդրում էի հնարավորություն տալ գնելու իմ երգերի հեղինակային իրավունքները.բայց փոխարենն նա ինձ ասում էր , որ սկսեմ ավելի շատ աշխատել: Երբ 15 տարեկանում պայմանագիր ես կնքում, շատ կետերին ուշադրություն չես դարձնում »:Այս ամենից հետո շոու-բիզը բաժանվել է 2 խմբի. մի կողմը Ed Sheeran-ի գլխավորությամբ Swift-ին է սատարում մյուսը` Kanye-ի գլխավորությամբ Scooter -ին: Տեսնենք՝ ինչով կվերջանա այս պատմությունը:

4 նկար

close