<<Ֆորսաժ. Հոբս եւ շոու>> ֆիլմի նոր թրեյլերը հիասթափություն է առաջացրել

2 Հուլիս , 2019

Համացանցում է հայտնվել <<Ֆորսաժ. Հոբս եւ շոու>> ֆիլմի նոր թրեյլերը, որը ֆիլմասերներին ամենեւին դուր չի եկել,քանի որ շատերը վստահ են, որ նախկին Ֆորսաժից ոչինչ չի մնացել,ընդհամենը դարձել է սովորական մարտաֆիլմ ՝ հագեցած համակարգչային գրաֆիկայով եւ Դուեյն Ջոնսոնի հումորներով: Համացանցում հաճախ կարելի է հանդիպել մտքերի թե հնարավոր չէ հասկանալ ինչո ՞ւ են գլխավոր դերերում միայն Դուեյն Ջոնսոնը եւ Ջեյսոն Ստետհեմը: Այս խոսակցությունների հիմքը դրվել է դեռ 2017 թվականին ֆիլմաշարի 8-րդ մասից հետո: Ֆորսաժ 8-ի նկարահանոմների ժամանակ Դուեյնի և կոլեգաների միջեւ լարվածություն էր առաջացրել , Դուեյն ասել էր. <<Հիասքանչ են այն դերասանուհիներն, ում հետ աշխատում եմ, իսկ ահա դերասանների դեպքում բնավ այդպես չէ, ոմանք քաջ են ու պրոֆեսիոնալ, ոմանք էլ պարզապես `վախկոտ: Երբ նայեք ֆիլմը կտեսնեք, որ որոշ դրվագներում ես չեմ խաղում բարկությունս իրական է>>: Նման պատասխանատու հայտարարությունից հետոս Ֆորսաժի դերասանների մեծ մասը սկսեց մտածել, թե Universal ընկերության ուշադրությունը սեւեռված է միայն Ջոնսոնի վրա: ֆիլմի 9-րդ մասը, որի պրեմիերան նախատեսվում է օգոստոսին, դրա վառ ապացույցն է:

4 նկար

close