The Chainsmokers խումբը ստեղծել է <<Կոտրված սրտեր>> հիմնադրամը

1 Հուլիս , 2019

Կոտրված ու միայնակ սրտերն այսուհետ մենակ չեն լինի: The Chainsmokers խումբն օգնում է իր երկրպագուներին ոչ միայն իր երգերով այլեւ խորհուրդներով եւ ստեղծել է <<Կոտրված սրտեր>> հիմնադրամը, որի առաքելությունը կայանում է հետեւյալում. այն մարդիկ ովքեր իրենց դժբախտ են համարում եւ մտածում են, թե սիրո հարցում իրենց բախտը երեբեք չի բերում, իրենց պատմությունն ուղարկում են հիմնադրամին եւ The Chainsmokers-ի տղաներն ընտրում են հաղթողին: Նրան սպասում է կյանքի նոր փուլ: <<Մրցույթի առաջին հաղթողը` Ջենեթն է, որը հնարավորություն ունեցավ ընկերուհու հետ գալ Լաս Վեգաս: Մենք հոգացել ենք բոլոր ծախսերն ու հիանալի ժամանակ անցկացրել նրանց հետ, մի լավ լիցքաթափվելուց հետո օգտակար խորհուրդ ենք տվել, կյանքի հետագա ընթացքը ճիշտ կառուցելու համար: Նա մեր նախագծի առաջին հաղթողն էր եւ վստահաբար կարող ենք ասել, որ մենք արեցինք այն, ինչը կարող էինք ամենից լավ անել>>. խմբի անդամները կիսվել են իրենց երկրպագուների հետ, եւ վստահեցրել են, որ այն շարունակական է լինելու:

3 նկար

close